Մի վաճառական Աֆրիկայում ձեռք բերեց աղավնու ձվի մեծության ադամանդ, բայց քարի մեջ ճաք կար: Երբ վաճառականը ոսկերչին ցույց տվեց ճաքը, նա գլուխը հիացմունքով թափահարեց և ասաց.
-Այս քարը կարելի է բաժանել երկու մասի' կստացվի հրաշալի երկու ադամանդ, որը կրկնակի թանկ կլինի: Բայց անզգույշ հարվածը կարող է այս հրաշքը փոքր մասերի բաժանել, որ կոպեկներ կարժենա: Ես չեմ գնա այդ ռիսկին…
Եվ այդպես մյուս ոսկերիչներն էլ հրաժարվեցին: Մի անգամ նրան խորհուրդ տվեցին դիմել մի հին ոսկերչի: Վերջինը համաձայնեց օգնել' պատկառելի մի գումարի դիմաց: Կանչեց երիտասարդ աշակերտին: Տղան քարը դրեց ափի մեջ և կեռիկով հարվածեց' այն բաժանելով երկու մասի: Ադամանդի տերը զարմացած հարցրեց.
-Որքա՞ն ժամանակ է նա ձեզ մոտ աշխատում:
-Ընդամենը երեք օր: Նա չգիտեր այս քարի իրական գինը, դրա համար էլ նրա ձեռքերը ավելի պինդ էին:
P.S. Ինչքան երկար մտածես հարցի շուրջ, այնքան դժվար կլինի որոշում կայացնելը: Երբեմն ընդամենը 10 վայրկյան է հարկավոր: Զարգացնենք մեր մեջ հաստատակամությունը: Դժվարությունները խեղդում են, երբ նրա առաջ ծնկի են իջնում:
Վահե Ղազարյան