Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառումներին։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունը, նշելով. «Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառումանը Թուրքիան ներկայացնելու է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յռդիմը »: Այնինչ պաշտոնական Կրեմլը նախագահ Էրդողանին միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղարկել:
Ամեն բան պարզից էլ պարզ է դառնում Էրդողանը բորբոքվել է ապրիլի 24-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաբերած Ցեղասպանություն բառից: Այս միջադեպը ազդեց Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա: Հիշեցնեմ նաև, որ ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունենեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը Ռուսաստանը ներկայացրեց Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Միթե՞ Էրդողանը ձեռնոց է նետում Մոսկվային:
Ռեգինա Ամատունի