Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանն այսօր ելույթ է ունեցել Սիիրթի հրապարակում և կրկին արտասանել թուրք գրող, պանթյուրքիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփի բանաստեղծություններից մի հատված. «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները մեր սրերը, գմբեթները մեր սաղավարտները, իսկ հավատացյալները' մեր զիվորները»:

 


Հենց այս բանաստեղծության պատճառով էր, որ Էրդողանը 18 տարի առաջ բանտարկվեց: 1997 թ. դեկտեմբերին Ստամբուլի քաղաքապետ հանդիսացող Էրդողանը նույն Սիիրթում արտասանած այս տողերի համար Դիարբեքիրի պետանվտանգության դատարանի կայացրած որոշմամբ դատապարտվեց 10 ամսվա բանտարկության' «կրոնական մոլեռանդության խրախուսման» մեղադրանքով, սակայն բանտում անցկացրեց միայն 4 ամիս:

 

 

Լևոն Հովսեփյան