Մայիսի 3-ին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ըստ նախնական արդյունքների անցել են ազատ, արդար, սահմանադրական կարգի բոլոր նորմերին համապատասխան: Արցախի Աժ ընտրություններին մասնակից դիտորդները ընտրությունները բնութագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան:
Ընտրությունների մասնակցում էին յոթ քաղաքական ուժեր: ԼՂ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի շուրջ 70․6 %:
Հարկ է նշել, որ ընտրությունները կազմակերպված են եղել բավականին բարձր մակարդակով, որն իհարկե առաջընթաց քայլ է' երկրում ժողովրդավարական արժեհամակարգի ձևավորման համար:
Ըստ նախնական արդյունքների Արցախի ԱԺ ընտրություններում ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ' «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%, «Շարժում-88» կուսակցություն – 6.5%: «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է, «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%, «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից պակաս:
Արմեն Հովասափյան