ԿԸՀ նախագահը մանրամասներ է հաղորդել ընտրողների քվեարկության թվերի վերաբերյալ

 

ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը:

 

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ, նախնական տվյալներով, մասնավորապես
Թիվ 1 ընտրատարածքում ընդհանուր' 9329 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 6107-ը կամ 65,5 տոկոսը:

 

Թիվ 2 ընտրատարածքում' 9463 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6479-ը կամ 68,5 տոկոսը:
Թիվ 3 ընտրատարածքում' 9360 ընտրողից' 6370-ը կամ 68,1 տոկոսը:
Թիվ 4 ընտրատարածքում' 8928 ընտրողից' 5706-ը կամ 63,9 տոկոսը:
Թիվ 5 ընտրատարածքում' 855 6 ընտրողից' 6589-ը կամ 77 տոկոսը:
Թիվ 6 ընտրատարածքում' 8885 ընտրողից 6864-ը կամ 77,3 տոկոսը:
Թիվ 7 ընտրատարածքում' 8912 ընտրողից' 6259-ը կամ 70,2 տոկոսը:
Թիվ 8 ընտրատարածքում 8796 ընտրողից' 6245-ը կամ 71 տոկոսը:
Թիվ 9 ընտրատարածքում 8686 ընտրողից' 6160 –ը կամ 70,9 տոկոսը:
Թիվ 10 ընտրատարածքում 10651 ընտրողից' 7465-ը կամ 71 տոկոսը:
Թիվ 11 ընտրատարածքում 9637 ընտրողից' 7220-ը կամ 74,9 տոկոսը:
Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում գրանված 831 ընտրողից քվեարկել է 575-ը կամ 69, 2 տոկոսը: Հիշեցնենք, որ լրացուցիչ ընտրացուցակների հետ միասին Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 հազար 34 մարդ:

 

Վրեժ Հովսեփյան