Որ ուզում ենք ստացվում է : Եղանք միասնական և կազմակերպված ազգովի, բոլոր շերտերով, ու որպես արդյունք խափանեցինք երկու թուրքական կազմավորումների'թուրքիայի, ադրբեջանի պլանները:
Չնայած ադրբեջանցի թուրքերի սրտանց փորձերին, կարողացանք չշեղվել ադրբեջանի սադրանքների վրա, համարժեք պատասխան ստացան ռազմական և դիվանագիտական, ցեղասպանության ճանաչման հարցում պլանավորված ամեն ինչ արեցինք ամենաբարձր մակարդակով, աշխարհը խոսեց մեր տեսակետով, անգամ մենք մեզ վրա զարմացանք, որ կարողացանք լինել այդքան միասնական և կազմակերպված, էլ չասեմ, որ թուրքերն էին անակնկալի եկել ու մեզանից չէին սպասում, համապատասխանաբար չէին էլ պատրաստվել: Մի խոսքով, մտքներիս տեղ լինի:
Տիգրան Մկրտչյան