Չգիտեմ, ուշադրություն դարձրել ե՞ք, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ Գալուստ Սահակյանը, մի խոսքով, ոչ ոք Մայիսի 1-ի կապակցությամբ չի շնորհավորել աշխատավորների տոնը: Չնայած դա օրենքով ամրագրված պետական եւ ոչ աշխատանքային օր է:
Մի կողմից, ապշեցուցիչ փաստ է, մյուս կողմից, աշխատավորներ են համարվում այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքով, քրտինքով են վաստակում օրվա հացը: Դե, ո՞նց կարան մեր իշխանավորները նման մարդկանց ղադրը հասկանան: Մանավանդ, որ մեկ մեկ էլ համը հանում են, միտինգ են անում, ակցիա են կազմակերպում, իշխանությունների հասցեին ավել-պակաս խոսում են: Այսինքն, իրենց չի հասնում շնորհավորանք:
Զատո Սերժ Սարգսյանը ժամանակ է ունեցել շնորհավորել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: Դա ավելի կարեւոր է:
Մհեր Ղալեչյան