Այսօր Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ օրակարգ է ներառվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին հավանություն տալու հարցը: Գործող օրենքով ս.թ. մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ:

 


Վարչապետն առաջարկել է ՓՄՁ-ներին հնարավորություն տալ մինչև հունիսի 1-ը իրացնելու առանց դրոշմապիտակի ապրանքները՝ մինչև ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի:
Սա կարևոր քայլ է այդ ոլորտի տնտեսվարողների, հատկապես ՓՄՁ-ների համար, երբ ցանկացած չկշռադատված պահանջը, սահմանափակումը, թերի կարգավորված գորընթացը կարող է վճռական լինել:
Նիստում հավանություն ստացած այս հարցը ընդգրկվելու է Ազգային ժողովի ս.թ. մայիսի 5-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգ:

 

 

Տիգրանուհի Դավթյան