Ըստ ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների՝ գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ:
Հաշվի առնելով այն, որ որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Ըստ որոշման, մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրվել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչը կարևորագույն աջակցություն է հողօգտագործողներին:

 

 

Կարեն Մկոյան