Ֆեյսբուքը երեկ: 29.04.2015
Ես էլ ասում եմ...
Գազի գինը կէժանանա, բայց դա դեռ չի նշանակում, որ իմ ու քո տուն գազն ավելի մատչելի գնով կգա: Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը տեսնես այս անգամ ի՞նչ է ասելու գազի գնի վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ բոլորը խոսում են այդ մասին, բացի այս հանձնաժողովից: Գուցե նրանք քրտնաջան աշխատո՞ւմ են: Գուցե տեղյակ էլ չեն, որ այսպիսի խոսակցություններ կան: Մի խոսքով հարցը օդում է, գազը մեր տներում թանկ գնով:

 

100 ամյակն առանց ռեժիմի կարգախոսը շատ հանգիստ վերածվեց Հայաստանն առանց քաղբանտարկյալների կարգախոսի: Մի կողմից մտածում եմ մեր տունն էլ սոդա և այլն կա, բայց էն մյուս կողմից հասկանում եմ, որ ես երբեք չեմ ասել, որ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարը անմեղ զոհերին է հիշելու, հելնելու եմ ու հեղափոխություն անեմ: Այստեղ հասկանում եմ, որ մեր տան սոդեն ու աղը, մեկ էլ մի հատ մեծ դանակը ուղղակի տան պայմաններում կենցաղային գործեր անելու համար են:

 

Հրանուշ Հակոբյանի մոտ հայտնի ասացվացքը շատ տեղին գործեց՝ «լեզվի սայթաքում, կյանքի խորտակում»: կամաց կամաց Հրանուշ Հակոբյանը աչքիս գնա արտասահման, ենթադրենք ԱՄՆ ու համոզի, որ Տիգրան Սարգսյանը Արի Տուն ծրագրին մասնակցի, թե չէ էս ինչ ա, Տիգրանը չկա սաղ ֆիքսվել են Հրանուշի վրա:

 

Էդգար Խաչատրյան