Երկու խոսք ՀՀ նախագահի վերջին հարցազրույցի մասին. Շատերն անդրադարձան սույն թեմային՝մի մասը քննադատեց համարելով,որ խեղճություն կար,մի մասը,հիմնականում նախագահականի հրահանգով, սկսեց ներբողներ ձոնել. ամեն դեպքում, ինձ համար օբյեկտիվ ու ոչ զգացմունքային մեկնաբանություն դեռ չեմ տեսել: Ես կփորձեմ ևս մեկ սուբյեկտիվ դիտարկում անել,բայց մաքսիմալ օբյեկտիվությամբ'
1. Քաղաքագիտական առումով ճիշտ էր կառուցված երկրի նախագահի խոսքը՝այսինքն 'անդրադարձ ՀՀ արտաքին քաղաքականության հայտնի 3 վեկտորներին՝
Ցեղասպանության ճանաչում,դատապարտում և դրանից բխող հետևանքները,
ԼՂՀ հիմնախնդիր ու դրա հետևանքները
ՀՀ փոխգործակցությունը մի քանի բևեռների հետ՝ ԵՏՄ-ին անդամակցույթան և ՀԱՊԿ-ի հետ դաշնակցության ֆոնի վրա և դրա հետևանքները:
2. Հարցազրույցի ֆորմատի առումով՝ ակնկալել,թե արտաքին լսարանի համար ՀՀ նախագահը պիտի «հու-բու» աներ վախեցնելու համար մեր թշնամիներին այս հարցազրույցով,ծիծաղելի է. հարցազրույցը չի,որ պիտի ցուցանի մեր ուժը,այլ գործը: Թե որքանով է այդ գործը առկա, դա ուրիշ հարց է. /ըստ իս՝ արտաքին գործերի համար ներքին գործեր շտկելուց է պետք սկսել,ինչը մեր պետությունում չափազանց դանդաղ է արվում՝ հին ինստիտուտի փոփոխության բացակայության պատճառով/:
Ամեն դեպքում, ես վատ տպավորություն չունեմ այս հարցազրույցից /գուցե խեղճության տպավորությունը ստեղծվել էր նաև ռուսերենի ոչ հրաշալի իմացության պատճառով,ինչը նույնպես,մարդկայնորեն հասկանալի է/. Բարդ բաների մասին խոսել նման պարզությամբ ու առանց ենթատեքստերի,ամենալավ տարբերակն է ու հոգեբանորեն առավել ազդեցիկ:
Հ.Գ. Բայց սա իմ հին երգի հետ կապ չունի. ես ուզում եմ,որ մեր երկրում դադարեն գործել երկակի ստանդարտները ու մարդիկ դադարեն հաց փնտրել աղբամաններում: Մեր տեպմերը դրանք վերացնելու առումով չափազանց դանդաղ են. ճարպոտ «վիշապները» փակել են աբյուրի բերանը....
Զիլանյան Դար