Բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ հարգանքի են արժանացել և հաշվի են նստել այն ազգերի ու պետությունների հետ, ովքեր ունակ են եղել ինքնապաշտպանության: Հարգում են ռուսներին, որ իրենց երկիր ներխուժած ֆրանսիացիներին և գերմանացիներին «ճանապարհեցին» մինչև Փարիզ և Բեռլին: Հարգում են վիետնամցիներին, որ, տարբեր ժամանակներում, 3 խոշոր տերությունների' Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Չինաստանին, պարտության մատնեցին և պաշտպանեցին իրենց հայրենիքը:
Հարգում են նորզելանդական փոքրաթիվ մաորիներին, որոնք հերոսաբար կռվեցին անգլիացի գաղութարարների դեմ և պահպանեցին իրենց գոյությունը… Եվ վերջապես հարգում են Հայերին, ովքեր դաժանագույն պայմանների առկայության դեպքում էլ ազատագրեցին Արցախը, և որի մասին հիացմունքով խոսում էին մեր բազկի ուժը տեսած և լավ կռվողի գինը իմացող կովկասյան լեռնականները…
Քանզի աշխարհի պես հին ճշմարտություն է. ուժեղի մոտ' միշտ էլ թույլն է մեղավոր:
Լևոն Ստեփանյան