Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ռուսական գազը ՀՀ-ի համար կնվազի մինչեւ 165 դոլար՝ հազար խմ համար: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Գազի գնի նվազեցման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպման ժամանակ: Ըստ Ալեքսեյ Միլլերի «Գազպրոմ» ընկերությունը գազաֆիկացումը կհասցնի մինչև 100%:

 


Նրա խոսքով, ներկայումս ռուսական գազի գինը ՀՀ-ի համար կազմում է 190 դոլար և այդ մակարդակը թույլ է տալիս ներդրումներ իրականացնել ու արդիականացնել գազատրանսպորտային համակարգը:
Հեռուստաալիքի տեսանյութում նշվում է, որ Հայաստանում աճում է գազի օգտագործման մակարդակը և հայաստանը գազի պարտքեր չունի:

 


Հայատանում գազաֆիկացումը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում՝ 1959թ.-ից: Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 96 տոկոսի է հասնում, իսկ մայրուղային գազատարների երկարությունը 1841 կմ է:
Հ.Գ. ՀՀ-ն ունի նաև Իրանից եկող Գազատար, որի երկարությունը կազմում է 188 կմ:

 

 

 

Ժորա Գրիգորյան