Այսօր ամեն բան անազատության մեջ սատկում է, մինչդեռ ոչ մեկ ոչինչ չի անում, փրկելու ազատությունը՝ անազատության ձեռքից... Մարդն է անազատության մեջ... Բնությունը մարդու՝ ցրտահարված... անդամահատված...
Ամեն բան սիրում է ազատություն... Չէ՞ որ առաջինը Աստված մարդուն ազատություն շնորհեց... եթե մարդը մարդուն ազատությունից չզրկեր, մարդն էլ չենթարկվեր, բերաններս ջուր չէինք առնի ու չէինք սպասի, թե ով է մեր փոխարեն հրաշքներ գործելու, մենք էլ կողքից օգտվելու մեր լավ սովորությունը գործի դնելու... Մարդիկ հույսով ապրում են, մինչդեռ տարվա՝ աշուն, ամառ, ձմեռ, գարուն՝ սպասում, թե երբ է հրաշքներ իրականանալու... Ա՜խ, եթե մարդիկ հասկանային, որ նրանցից ամեն մեկի ձեռքերում է հրաշքը, մինչդեռ նրանք այնքան փակձեռ են, որ թույլ չեն տալիս հրաշքներին ազատություն...

 

 

Երբ մարդը հրաժարվում է մտածելուց. սկսվում է հոգևոր սնանկությունը, չարասրտությունը և եսամոլությունը. ահա և մահացու այս մեղքերը, եկել են տեր կանգնելու մեզ. և մենք սրտաբաց ընդունել ենք այն... Շատերը էժանագին հաճույքներից լավ են զգում, ծնկի են գալիս ամենաչնչին չինովնիկի առաջ ու կյանքը համարում են հրաշք. այդքան չնչին բաներով բավարարվող մարդիկ իրենց ճշմարիտ են համարում, ուրեմն՝ ես խելագար եմ, ուրեմն՝ ես իրոք չեմ հասկանում, ինչպես հաճախ անվանում էի ինձ, խելառ, որ մոլորվելով՝ հայտնվել է իրեն անծանոթ և անհասկանալի աշխարհում և այլևս չի կարող գտնել իր հայրենիքը, օդը և կերակուրը՝ ազատությունը...

 

 

 

Արթուր Հայրապետյան