Այսօր մի տեսանյութ եմ բերել, ուր երկու որդի կորցրած մայրը պատմում է իր որդիների սխրագործության մասին, շուտով այն կներկայացնեմ ձեզ... որդիներից մեկը' կրտսերը, հրամանատարն է ում ենթակայության տակ որպես վաշտի հրամանատար կռվում է ավագ որդին: հերթական կարևոր բարձրունքը գրոհելու ժամանակ ավագ որդին վիրավորվում է, և երբ նրա երկու ընկերները փորձում են նրան տեղափոխել ավելի ապահով վայր հրետանու կրակից երեքն էլ զոհվում են:

 

Հրամանատարը տեսնելով որ եղբայրն ու ընկերները զոհվել են, համբուրում է զոհված եղբոր ճակատը ու շարունակելով գրոհը գրավում բարձրունքը: Բարձրունքը գրավելուց հետո, մարտի վերջում զոհվում է նաև ինքը' հրամանատարը: Ինչ ասել կուզեմ' եթե դուրս ես եկել պայքարի և եթե պայքարդ արդար է և իրոք ազգիդ կամ հայրենիքիդ համար, ապա պետք է պատրաստ լինես ցանկացած կորստի, սակայն այն երբեք չպիտի շեղի քեզ կամ մնացածին քո պայքարից և ամենակարևորը հիմնական պայքարդ թողած չպիտի նստես կորուստդ սգաս կամ թվաթափ լինես:

 

Եթե այդպես է ուրեմն պատրաստ չէիք ոչ պայքարի ոչ էլ իրական նպատակը ընդհանուր հաղթանակի գաղափարն էր: Այնպես որ մի հարցրեք խնդրում եմ թե ինչու ես այլևս չեմ մասնակցում այս կամ այն խմբերի կամ կուսակցությունների կազմակերպած «հեղափոխություններին»:

 

 

Արշակ Զաքարյան