Հրանուշ Հակոբյանի վերջին հարցազրույցից հետո, Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանել Մեծապատիվ մուրացկանների նախարարությունը։ ԸՆդ որում՝ մուննաթոտ ու հրաշունչ մուրացկանների։
Ես իրոք զարմանում եմ օրիորդ Հրաշունչի վրա, որովհետև նույնիսկ նրա պարագայում էր էդ մուննաթը Սիսթեմի տղաների ու սփյուռքի նկատմամբ մի քիչ պերեբոռ։ Նախ, այս տիկինը իրա մոմենտով չորում է Սիսթեմին՝ հայտարարելով, որ քննադատելը ամենահեշտ բանն է, իբր մի բան արեք, նոր խոսացեք, հետո էլ խիստ ուսուցչի տոնով ասում մոտավորապես հետևյալը. «Այ որ միլիոն հայ մարդա 1000 դոլար հաշիվ բացեր, Հայաստանին չտար, այլ հաշիվներ բացեր հայկական բանկերում, տնտեսությունը կզարգանար, Հայաստանը կծաղկեր»։

 

Ո՞նց բացատրենք օրիորդ Հրաշնչին, որ էսքանից հետո Սիսթեմի տղաներին մի բան անելու ու նոր խոսալու կոչը մեղմ ասած բռի անշնորհակալություն է ու ով-ով, բայց Հրանուշ Հակոբյանը չէ, որ նրանց պետք է ինչ որ նման կոչեր անի, որովհետև Սերժ Թանկյանի մորուքն ավելի մեծ դրական դեր ունի Հայաստանի համար, քան Հրանուշ Հակոբյանն ու կոֆե խմողների իր մինիստրությունը։
Ո՞նց բացատրենք օրիորրդ Հրաշնչին, միլիոն հատ հայ 1000 դոլարի հաշիվ հայկական բանկերում դժվար բացի, իսկ եթե բացի էլ, դրանով ոչ թե երկրի տնտեսությունն ա զարգացնելու, այլ տվյալ բանկերին, որտեղ այդ հաշիվները բացվելու են, իսկ էդ բանկերը ոնցց քերթում էին բնակչությանը, նույն ձև էլ շարունակելու են ու ոնց ոչ մի ներդրում լուրջ չէին անում երկրի ռեալ տնտեսության մեջ, այնպես էլ չեն անելու։

 

Վերջապես, ո՞նց բացատրենք օրիորդ Հրաշնչին, որ քիչ խոսա։ Ընդհանրապես չխոսա՝ հնարավորության դեպքում, որովհետև Հրուշի ամեն մի հատ ճառ պոտենցիալ սկանդալ ա ու տհաճ միջադեպ։ Ու հերիք ա Սփյուռքից փող մուրաք արա։ Մինչև սփյուռքահայի 1000 դոլարներին նայելը, էստեղ քիչ լափեք ու էստեղի մարդկանց փողերը քամուն մի տվեք՝ այյդ թվում նաև Սփյուռքի նախարարություն կոչվող խեղկատակային կառույցներ պահելով։

 

Արմեն Հովսեփյան