Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում Մոսկվա-Երևան չվերթին սպասող ուղևորները բավականաչափ զարմացան. Նրանց հարևանությամբ թռիչքի էր սպասում նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։
Գործարարը, ում կարողությունը միլիարդներով է հաշվարկվում և ում անունը ամեն տարի հայտնվում է «Forbes»-ում, նախընտրում է ճամփորդել ինչպես բոլոր մահկանացուները. օդանավակայան մտնել ոչ VIP սրահով, շրջապատված չլինել բազմաթիվ թիկնապահներով և հերթ կանգնելով օգտվել ամենասովորական ճաշարանից:
Ռուբեն Վարդանյանի այս պահվածքը իսկապես կարող է օրինակելի լինել մեր հայ օլիգարխների ու մեծահարուստների համար, քանի որ հարստությունը միայն գրպանի պարունակությամբ չի որոշվում !!!
Արման Գալստյան