Էս նամակները էսօր հանձնեցի Անգլիայի ու Իտալիայի դեսպանատներին: Ասեցին կհասնի:
Կհասնի կամ չէ:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին
Ձերդ գերազանցություն, դիմում եմ ձեզ՝ Մեծ Բրիտանիայի Անգլիկան եկեղեցու առաջնորդին:
2015 թ. ապրլի 24-ին Անգլիայի թագավորական ընտանիքը Թուրքիայում տոնում էր Գալիպոլիում Թուրքիայի տարած հաղթանակը, որի օրը կապված չէ ապրիլի 24-ի հետ: Թեև պաշտոնապես չեք ընդունել, չեմ կասկածում, որ համոզված եք, թե Թուրքիայում հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատամաբ ցեղասպանություն է իրականացվել: Այդ օրը Ձեր ընտանիքը դահիճի մոտ էր, դրանով քաջալերում էր ցեղասպանին ու նաև քաջալերում էր ապագա ցեղասպանությունները, որոնք հղանում են այսօր՝ այսօրվա ոճրագործ կառավարությունների մեջ:
Ոչ մի քաղաքական կամ նյութայկան շահ չի կարող արդարացնել կրոնական առաջնորդի այդպիսի բարոյական դիրքորոշումը:
Երկու կրոնական առաջնորդ՝ երկու հակադիր դիրքորոշում: Ի նկատի ունեմ Ֆրանցիսկոս II Մեծ Պապի դիրքորոշումը:
Ի հակադրություն ձեզ, նա իր քայլով շատ մեծ խոչընդոտ է ստեղծում ապագա ցեղասպանությունների համար:
Ցեղասպանության վտանգը միշտ առակա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այնպիսի ազդեցիկ հասատատություններ, ինչպիսին է Անգլիական թագավորական գահը, քաջալերում է ցեղասպան պետություններին:
---------------------------------------------------------------------------
Հռոմի Մեծ Պապ Ֆրանցիսկոս II-ին
Վեհափառ տեր, Սուրբ Պետրոսի տաճարում Ձեր մատուցած պատարագը Թուրքիայում հայերի և մյուս ցեղասպանված քրիստոնյա փոքրամասնություններին նվիրված և ապա ձեր կոչը, հորդորը ուղղված մարդկությանը, ազդեցիկ խոչընդոտ է ապագա ցեղասպանությունների ճանապարհին: Այն, անկասկած, միլիոնավոր կյանքեր է փրկելու, ավելացնելու է բարին աշխարհի մեջ:
Թող Աստված օրհնի ձեզ, իսկ դուք էլ օրհնեցեք մեզ:
Համբուրում եմ ձեր սուրբ աջը:
Միքայել Պետրոսյան