Մի քանի հարյուր մարդաշատ երթեր եղան, բազում ցավակցական խոսքեր հնչեցին, միլիոնավոր ծաղիկներ զարդարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները աշխարհի բազում երկրներում։ Լավ էր այդ բոլորը, իրոք շատ լավ։ Աշխարհի շատ հզորներ խոստովանեցին որ այո, իրոք Հայոց Մեծ Եղեռնը ցեղասպանություն է եղել։
Այս հսկա քանակության իրադարձությունների շարքում առանձննում է այս միակ փոքրիկ լուրը՝ թուրք իշխանամետ լրագրողի խոստովանությունը։
Այո, իրոք ցեղասպանություն է տեղի ունեցել։
Այս փոքրիկ լուրը գալիս է փաստելու որ թուրքը վերջիվերջո պիտի խոստովանի իր հանցանքը, առանց խոստովանության նա առաջ գնալու ոչ մի շանս չունի։
Համլետ Աբրահամյան