Գարի՛կ, դու իրավունք չունես SOAD լսողներին բարձրացնելու համար նվաստեցնես Սպիտակցի Հայկո լսողներին:
Նոր աչքովս ընկավ Գարիկի՝ SOAD-ի հետ հանդիպման ժամանակ արված ելույթը:
Իհարկե Գարիկը շատ լավ բաներ ասեց, իհարկե, ինքը ճիշտա, որ Թանկյանենց լսողները, Տիգրան Համասյան լսողներ ու գնահատողներ պետք է շատ լինեն, իհարկե, շատ լավա, որ նրանց լսողներ Հայաստանում կան ու կարող են տասնյակ հազարներով անձրևի տակ կանգնեն:
Բայց…. Գարիկը ուղղակի բարոյական իրավունք չունի քննադատել, կամ պիտակավորել էն մարդկանց ովքեր լսում են ռաբիզ երաժշտություն կամ էլ հայ էստրադային երաժշտություն ու առավել ևս ասի. «սկի չեմ ուզում անունները տամ»:
Հայաստանում տարբեր տեսակի մարդիկ կան ու նենց չէր, որ SOAD համերգ գնացած յուրաքանչյուր անհատ հասկանալով էր գնացել այդ համերգին, շատերը գնացել էին, քանի որ կյանքում մի անգամ տենց բան կարա լինի ու ոչ թե երաժշտությունն էին գնացել լսելու, այլ գնացել էին SOAD-ի համերգին ի վսյո:
Այ էս նկարը ինադու եմ դրել, քանի որ Գարիկը մոտավոր ասումա, որ նման երաժշտություն լսողները պիտի գան փոխարինելու Բղդո լսողներին. Բայց ներեցեք ես վստահ չեմ, որ ցանկություն ունեմ, որ մեր երկրում այ իրա նման առաքինի աղջիկներ շատ լինեն…
Գարիկ ջան նայի էս նկարին… նայի էս նկարի մեջի աղջիկն էլ քո ներկայացրած մարդկանց բազմությունից է, որոնք պետք է շատանան…. Խիստ կասկածում եմ, որ կուզես ձեր հարևան Ջուլիկի աղջիկը, որին կսիրի քո տղեն, SOAD լսի, բայց սենց լինի….
Էնպես որ, լավ էս անում SOAD էս սիրում, սիրի ու թող շատերը սիրեն, ես էլ էի ուրախ, որ էդքան մարդ գնահատեց ու վայելեց էս երաժշտությունը, բայց դա քեզ ոչ մի իրավունք չի տալիս բողոքես ռաբիզ լսողներինից ու մեղադրես նրանց սխալ երաժշտություն լսելու համար:
Ինչպես դու ես SOAD-ից հաճույք ստանում, ռաբիզ լսողներն էլ նույն ձևի Սպիտակցի Հայկոյից, ու, ի տարեբերություն քեզ, ենթատեքստով չեն ասում, որ քո նման պիտի քչանան իրանց նմաները՝ շատանան:
Անկախ Հայաստան