Ֆեյսբուքը երեկ: 26.04.2015
Աստված պահապան...

 

Նեպալում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ով ով , բայց Հայ ազգը լավ գիտի երկրաշարժի ցավը և իմ կարծիքով Հայստանն առաջին երկրներից պետք է լինի ով կառաջարկի իր օգնությունը Նեպալին: Նեպալի դրությունն այժմ այնպիսին է, որ նրանց յուրաքանչյուր հասցրված օգնությունն էլ ավելի քան անհրաժեշտ է: Այդ ամենը ոչ թե ինչ-որ դիվիդենտի համար պետք է անենք, այլ այն ցավը գիտակցելով, որը հիմա տիրում է Նեպալում: Աստված օգնական և պահապան:

 

Մեկնարկել է made in Armenia expo-ն: Հայաստանում արտադրվում է այնպիսի ապրանքներ, որոնք ամբողջ աշխարհում չկան և այս expo-ների միջոցով հայերը կարող են, աշխարհին ցույց տալ մեր ապրանքները, որոնք իմ կարծիքով, հետևողական աշխատանքի շնորհիվ լավ, տարածում ձեռք կբերեն աշխարհում:

 

Մարսելի Օլիմպիկի երկրպագուները խաղից առաջ մի բաներ էին բացել, որով իրենց աջակցությունն էին հայտնում Հայ ժողովրդին: Շնորհակալություն այդ մարդկան և նրանց ովքեր այդ օրերին ու միշտ հայ -ժողովրդի կողքին են: Նյու Յորքի քաղաքապետն ավելի անվախ ու հաստատակամ գտնվեց և փաստերն իրենց անուններով կոչեց:

 

Ազգությամբ թուրք՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ Ջեմ Օզդեմիրն էլ իր գործողություններով շատ է նպաստում հայոց եղեռնի ճանաչման գործընթացին, այդ մարդկանց էլ շնորհակալություն, որ իրողությունից խույս չեն տալիս, իսկ որոշ հայեր այդպես էլ հայ չդարձան: Ինչևէ ունենք այն ինչ ունենք:

 

Էդգար Խաչատրյան