Ապրիլի 24-ը մնաց հետևում, բայց դեռ թարմ են թե՛ դրական էմոցիաների ու հպարտության այն հսկայական լիցքը, որը ստացանք միջոցառումների ընթացքից ու եզրահանգումից, թե՛ քննարկումները՝ այս կամ այն ղեկավարի գալ-չգալու, «ցեղասպանություն» բառն արտասանել-չարտասանելու։

 

Այդպպիսի քննարկումներում առավել ուշագրավ եմ համարում «Օբաման չասեց, բայց Պուտինն էլ չասեց «Ցեղասպանություն» բառը»։ Սա, ըստ իս, Հայաստանում, իսկ ավելի ճիշտ՝ հայկական մեդիա ոլորտում պարբերաբար ակնհայտ դարձող «ուժերի» անհամամասնության կարկառուն դրսրևորում է, քանի որ այնպիսսի տպավորություն է, որ Հայաստանում մարդանց ճնշող մեծամասնությունը ընդգծված հակառուսական դիրքորոշում ունի, կամ էլ՝ լավագույն դեպքում կասկածաամտորեն է տրամադրված Ռուսաստանի ցանկացած գործողության հանդեպ և ճիշտ հակառակաը՝ Արևմուտքի և ԱՄՆ-ի հանդեպ։
Ինչո՞ւմ է խնդիրը՝ բերածս օրինակում։

 

Փորձեմ բացատրել այ պատկերավոր մոդելի վրա։ Նախ, երբ հավասարության նշան են դնում Օբամայի ու Պուտինի մեջ՝ «Ցեղասպանություն» բառն օգտագործել-չօգտագործելու առումով, դա ի սկզբանե արդար չէ։ Արդար չէ, որովհետև ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը արդեն 20 տարի է պաշտոնապես ճանաչել է ՀԱյոց Ցեղասպանությունը և եղել էէ առաջին երկրներից, որ արել է դա, երկրորդն էլ, ի տարբերություն Օբամայի՝ Պուտինն այնուամենայնիվ թողել էր ամեն ինչ ու եկել էր Երևան՝ Մանսակցելու 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

 

Ու այսքանը թողած, կառչել բառից, էլ չեմ ասում նույն հաարթության մեջ դնել մի մարդու հետ, ով ոչինչ չի արել, ոչ էլ նրա երկիրն է ճանաչել, մեղմ ասած չի խոսում օբյեկտիվության մասին։
Ու այս համատեքստում զավեշտալի է լսել ինչ որ շահեր ունենալու ու ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման առաջնահերթության մասին։ Ինչ խոսք, Ռուսաստանը ձգտում է դրան, բայց Երևանյան իր այցի փաստով Պուտինն արդեն իսկ ավելի շատ է վնասել այդ հարաբերություններին, քան արտասանած կամ էլ չարտասանած բառով։ «Ցեղասպանություն» բառը Պուտինի օարագայում զուտ անտուրաժի դեր ուներ, որովհետև անհեմեմատ ավելի կարևոր ու նշանակլից էր նրա ներկայությունը։ Ու ասեմ, որ Թուրքիան արդեն շատ կոշտ արձագանքել է դիվանագիտական ու հումանիտար խողովակներով ու սկսել է աղաղակել ռուսների կողմից «Կովկասում իրականացված զանգվածային սպանությունների» մասին՝ հավանաբար իմի բերելով չերքեսական հարցը։

 

Ինչևէ, Ռուսաստանն՝ ի դեմս իր նախագահի, ապրիլի 24-ին ապացուցեց, որ անկախ ամեն ինչից, ինքը լուրջ տերություն է ու իրոք դաշնակից, ում համար միշտ չի, որ սեփական շահն ու նպատակահարմարությունը գերակայում են դաշնակցային-եղբայրական հարաբերությունների հանդեպ։ Ի վերջո, մի պատճառաբանում՝ չներկայանալու համար կարող էր բերել նաև Պուտինը ու այստեղ գործուղեր ասենք թե Լավրովին և Թուրքիայի հետ նրա հարաբերությունները չէին փչանա, բայց չարեց, իսկ ԱՄՆ-ը ու հատկապես Օբաման փաստացի «լակտոկություն» արեցին, կներեք արտահայտությանս համար։

 

Գոռ Սաղաթելյան