Նեպալում երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 3218 մարդ, և ավելի քան 6500 վիրավորվել: Այս մասին հաղորդում է agence France-Presse-ը:
Ապրիլի 25-Նեպալում տեղի էր ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով լրջորեն տուժել է երկրի մայրաքաղաք Կատմանդուն, ինչպես նաև հարակից խիտ բնակեցված տարածքները:
Էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւմուտք:
Կատմանդուի կենտրոնական հատվածում ավերվել են վարչական շենքեր եւ բնակելի տներ:
Ուժեղ ցնցումներից փլուզվել է Ջարահարա պատմական աշտարակը, որի բարձրությունը 63 մետր է: Ստորերկրյա ալիքները հասել են մինչեւ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որը էպիկենտրոնից հեռու է մոտ 500 կմ:
Գրիգորյան Ժորա