Ձեզ եմ ներկայացնում 7 սննդատեսակ, որոնք օգտագործելու դեպքում՝ հիվանդությունների մեծ մասից հնարավոր է խուսափել:
ԿԱՂԱՄԲ ԿԱՄ ԲՐՈԿՈԼԻ
Կաղամբը և բրոկոլին օգնում են օրգանիզմին խուսափել քաղցկեղային հիվանդություններից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սուլֆորաֆան և հակաօքսիդանտներ, որոնք առողջ բջիջները պաշտպանում են վնասվածքներից և վաղ փուլում կանխարգելում քաղցկեղային բջիջների տարածումը օրգանիզմում: Կաղամբում պարունակող օգտակար նյութերը վահանի դեր են կատարում ձեր օրգանիզմի առողջ բջիջների համար:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբն ու բրոկոլին օգտակար է օգտագործել հում վիճակում: Համաձայն ուսումնասիրությունների, դրանք եփելիս կամ տապակելիս կորցնում են բազմաթիվ օգտակար նյութեր:
ՀԱՏԻԿԱՅԻՆ ՍԵՐՄԵՐ
Խոսքը հնդկաձավարի, ձավարի, բրինձի և այս ընտանիքին պատկանող սերմերի մասին է: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ բջջանք ու վիտամիններ, որոնք կարգավորում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, եթե այն բարձր է, ապա իջեցնում են, եթե ցածր է, ապա բարձրացնում: Արդյունքում մարդը խուսափում է սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հնարավորությունից: Բացի այդ այս սերմերը կարգավորում են նաև արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն էլ իր հերթին դիաբետ չունենալու գլխավոր նախապայմանն է:

 


ՀԱՏԱՊՏՂՈՒՆԵՐ
Գրեթե բոլոր հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնք ունեն կյանքը երկարացնելու հատկություն: Բացի այդ դրանցում պարունակող հակաօքսիդատները պաշտպանում են ազատ ռադիկալներից և սնուցում են ուղեղն ու մկանային հյուսվածքները: Հատապտուղներում պարունակող անտոցիանը անփոխարինելի է մկանային համակարգի ամրացման և ուղեղի ֆունկցիոնալության համար:
ՍԵՎ ՇՈԿՈԼԱԴ
Սև շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք ունեն հակաբորբոքային հատկանիշներ: Գիտնականների կատարած ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ եթե մարդը ամեն օր մեկ կտոր սև շոկոլադ ուտի, ապա գրեթե 60 տոկոսով կարող է խուսափել օրգանիզմում բորբոքային պրոցեսներից: Բացի սա սև շոկոլադը նաև խոչընդոտում է տրոմբերի ձևավորմանը: Բայց սրա գլխավոր առաձնահատկությունը այն է, որ շոկոլադը երկարացնում է բջիջների կյանքը և չի թողնում, որպեսզի նրանք մահանան:
ԼՈԼԻԿ
Լոլիկը պարունակում է բացառիկ մի հակաօքսիդատն,որը կոչվում է լիկոպինա: Այն ամենաուժեղ հակաօքսիդատն է, որը գոյություն ունի արյան մեջ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս հակաօքսիդանտի շնորհիվ, լոլիկը ունի հակաքաղցկեղային հատկություն: Կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ քաղցկեղի վաղ փուլում հնարավոր է լոլիկի միջոցով դանդաղեցնել քաղցկեղի տարածումը, իսկ պրոֆիլակտիկայի համար գործածելու դեպքում առհասարակ խուսափել քաղցկեղից՝ մասնավորապես ստամոքսի և թոքերի ուռուցքներից:

 


ՃԱԿՆԴԵՂ (ԲԱԶՈՒԿ)
Ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ բետաին: Այն օգնում է պաշտպանել մաշկը, քանի ունի օսմոպաշտպանիչ հատկություններ: Ըստ ուսումնասիրությունների, բետաինը չեզոքացնում է մաշկային բորբոքումներն ու հիվանդությունները, ինչպես նաև ադենոմաների առաջացումը՝ մասնավորապես վահանձև գեղձի ադենոմայի դեպքում:
ԸՆԿՈՒՅԶ
Ընկույզի մեջ կան չհագեցած ճարպային թթուներ, որոնք օգնում են օրգանիզմի մի քանի ֆունկցիաներին: Մասնավորապես ընկույզը օգտակար է արյան շրջանառության համար: Դրանում պարունակող ճարպային թթուները նաև օգնում են խուսափել աթերոսկլերոզից և սրտի առիթմիայից: Դրանց միջոցով հյուսվածքների սնուցումը ավելի լավ է կատարվում և օրգանիզմը ավելի արդյունավետ է պայքարում բորբոքային պրոցեսների դեմ:
Ինչպես տեսնում եք առողջ սննդակարգը չի ենթադրում թանկարժեք սննդատեսակներ ոև հատուկ պատրաստություններ: Ընդամենը հարկավոր է կազմել ճիշտ սննդակարգ, առողջարարա մթերատեսակներից, որոնք ամեն օր տեսնում են մթերային խանութներում և սուպերմարկետներում:

 

 

 


Վրեժ Հովսեփյան