Ավելի քան 30 մլն մարդ երեկ դիտեց ռուսական ТНТ-ով եթեր հեռարձակված Հայոց ցեղասպանության մասին հոլովակը։ Իհարկե սա ահռելի թիվ է։ Կարևոր է նաև, որ դիտողները մեծամասամբ երիտասարդներ են, ովքեր ամենաթույլն են ինֆորմացված Հայոց ցեղասպանության, ոճիրն ի կատար ածողների ու ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության թեմաներով։ Այժմ նրանք գիտեն ամենակարևոր բաներն այս թեմայով ու դա շնորհիվ Comedy club-ի տղաների ի դեմս Արթուր Ջանիբեկյանի։

 

Հոլովակն իսկապես ազդեցիկ է ստացվել ու նրա մեսիջներն այնքան հուժկու էին, որ Ադրբեջանում վախից ТНТ-ի հեռարձակումն այդ օրերին կասեցվեց։

 

Կարևո՞ր գործ էր սա։ Իհարկե այո։ Անհրաժե՞շտ էր նման հոլովակակ նկարահանել ու հեռարձակել։ Այո։ Comedy club-ի տղաները Աթրուր Ջաբիեկյանի գլխավորությամբ իրենց կարիերան ռիսկի տակ դրեցի՞ն սրանով։ Ցավոք այո։

 

Այս վերջին նախադասությամբ իհարկե ամեն ինչ ասված է, բայց ուզում եմ նաև ավելացնել, որ արդեն տարիներ շարունակ Արթուր Ջանիբեկյանն ու նրա ընկերները հայանպաստ մի շարք կարևորագույն ծրագրեր են իրականացնում ու ես հանում եմ գլխարկս նրանց առաջ։ Նրանք վաղուց արդեն ապրում ու ստեղծագործում են հայրենիքի սահմաններից դուրս, բայց չեն մոռանում իրենց պատկանելիության մասին ու միշտ Հայաստանի կողքին են։ Փառք ու պատիվ նրանց։

 

 

Գեղամ Ասլամազյան