Մի անգամ Երզնկայում տեղի թուրքերից մեկի հետ մի այսպիսի երկխոսություն տեղի ունեցավ.

 

- Ո՞րքան է Հայաստանի բնակչությունը:

 

- Ո՞րքան կլինի Ձեր կարծիքով:

 

- Դե, երևի մի 20-25 միլիոն:

 

- Այո՛, մոտավորապես այդքան:

 

- Փաստորեն ճիշտ էի ենթադրում:

 

Ասածս ինչ է. Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ընթացքում Թուրքիայի և համաշխարհային հանրության վրա գործադրած մեր ճնշումը հաստատ 20-25 միլիոնանոց ժողովրդին հարիր գործողությունների շարք էր: Մնում է դրա արդյունքում կուտակված ազգային համախմբման դրական էներգիայի հսկայական լիցքն ուղղորդել Հայաստանի էլ ավելի հզորացմանը և ամրապնդմանը:
‪#‎թէպէտեւեմքածուփոքր‬

 

 

Վարդան Ոսկանյան