Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների առիթով Հայաստան ժամանած Վլադիմիր Պուտինը այսօր օգտագործելով համապատասխան հարթակը «մեսիջ» ուղարկեց եվրոպացիներին, թե ձեզ կարգին պահեք եւ որ ռուսատյացության դրսեւորումներ կան աշխարհում: ԴԵռ մի հատ էլ «հաթաթա» տվեց. ՝աշխարհի ցանկացած տարածաշրջանում ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է մտածել հետեւանքների մասին:

 

 

Նա ցանկացավ նաեւ ընդգծել, թե Ռուսաստանը մնում է Հայաստանի գործընկերն ու հատուկ շեշտեց, որ Ցեղասպանության հիշատակի 2000 միջոցառում է անցկացվում իր երկրում, ու իր Թուրքիա չգնալով շնորհ է արել Հայաստանին: Ամեն դեպքում, նա տեսնում է Արեւմուտքի ուշադրությունը Հայաստանի հանդեպ, եւ բնականաբար չի ցանկանա կորցնել Կովկասում, մասնավորապես Հայաստանում իր ազդեցությունը: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, Հայաստանի հանդեպ բարյացկամությունն իրականում այլ ենթատեքստ ունի, եւ դա Հայաստանի հետ այդքան էլ կապ չունի...

 

 

Սերժ Կանայան