Գերմանիայի Բունդեսթագը "Հայոց ցեղասպանության" մասին հարցի քննարկումն ու քվեարկությունը հետաձգեց ապրիլ 30-ի նիստին.
Գերմանիայի դաշնության Բունդեսթագի պատգամավոր,"Կանաչներ-90" կուսակցության նախագահ ազգությամբ թուրք , Օզդեմիրի ելույթից հատված' այսօրվա նիստից...
«Ոչ մի արտգործնախարար այլեւս չպիտի օգտագործի «պատմական դեպքեր» արտահայտությունը։ Այդ արտահայտությունը պիտի մնա անցյալում։ Ի՞նչ է նշանակում, Թուրքիան պետք է վերագնահատի իր պատմությունը։ Եթե նա գնահատող լիներ, Հայոց ցեղասպանությունից հետո չէր լինի ալավիների եւ Դերսիմի սպանդը։ Չէր սպանվի Հրանտ Դինքը, որն ասում էր, որ եթե հայերը շարունակեին ապրել Վանը արեւելքի Փարիզը կդառնար։

 

Դա ճիշտ է, քանի որ այնտեղ սպանվեցին մտավորականներ, մենք կորցրեցինք այնպիսի կոմպոզիտորի, ինչպիսին Կոմիտասն էր։ Նա միայն հայերինը չէր, նա Օսմանյան պետության Կոմիտասն էր։ Ես ուզում եմ, որ Թուրքիայի դպրոցներում ուսուցանվող գրքերում երեխաները իրական պատմություն սովորեն։ Ես չեմ ուզում, որ նրանց համար օրինակելի կերպարները Թալեաթն ու էնվերը լինեն։ Որպեսզի պատմությունը չկրկնվի, երեխաներին չպիտի սովորեցնեն, որ նրանք հերոսներ են»։

 

 

Սերժ Կանայան