Ցեղասպանության 100 ամյակը կոտրեց բոլոր կարծրատիպերը: Սա այն եզակի տարիներից է, երբ մենք իրոք պահանջում ենք, ոչ թե խնդրում, մենք սգում ենք, բայց չենք ողբում:

 

Դրա վառ ապացույցներըը SOAD-ի երեկվա համերգն ու այսօր աշխարհի ամենաազդեցիկ 2 նախագահների ու բախտակից Կիպրոսի ու Սերբիայի նախագահների անկեղծ ելույթներն էին: Մենք հիշելու և պահանջելու ենք նաև հաջորդ 100, 200 տարիներին: Մարդկության դեմ հացագործությունները ժամանակային սահմանափակում չունեն, դա բաց վերք է, որը դժվար էլ սպիանա:

 

Թուրքիայի իշխանությունները վերջին օրերին չեն հասկանում՝ ինչ են անում, մեկ սպառնում են, մեկ խաղաղության կոչ անում: Սպառնալիքներն ավելի քան անիմաստ են: Իսկ խաղաղության կոչերն անհասկանալի են: Կներեք, ո՞վ չվավերացրեց արձանագրությունները: Մե՞նք, թե՞ դուք: Մենք մի՛շտ էլ պատրաստ ենք խաղաղության, բայց ցավը մառանալ՝ երբեք: Խաղաղություն էիք ուզում՝ նախապայմաններ առաջ չքաշեիք:


Էդգար Խաչատրյան