Ալ-Ջազիրան նույնպես անդրադառնում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին' անմիջապես Ծիծեռնակաբերդից իր թղթակցի միջոցով լուսաբանելով տեղի ունեցողը, ներկայացնելով 1.5 մլն զոհերի սրբադասման արարողությունը, ցուցադրելով հարցազրույցներ, ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների պատվիրակությունների մասին տեղեկություններ, Նախագահների ելույթներ, անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը, Թուրքիայում հայ համայնքի կողմից նախատեսված միջոցառումներին:

ՙ՚ՙ՚

Դրան զուգահեռ, ալ-Ջազիրան տեղեկացնում է նաև Թուրքիայում տեղի ունեցող Գալիպոլիի միջոցառումների մասին:

 

Ալ-Ջազիրա-ն նշում է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը հայերը համարում են Ցեղասպանություն, մինչդեռ թուրքերն այն չափազանցություն են համարում:

 

 

 

Սարգիս Գրիգորյան