Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Ստամբուլում մեկնարկել է այսպես կոչված «Խաղաղության գագաթնաժողովը» և քիչ առաջ ելույթ ունեցավ Դավութօղլուն.«Պատերազմի միջոցով խաղաղության մասին ենք խոսում հիմա: Չանաքքալեի պատերազմի ժամանակ Օսմանյան գումարտակում հայկական, հրեական գումարտակներ կային, բոլորը պայքարում էին Ստամբուլի համար: Օսմանյան բոլոր հպատակները:
Մենք պաշտպանվում էինք, իսկ եկածները քաջաբար պատերազմում էին իրենց պատվի համար: Պատերազմից հետո խաղաղություն և բարեկամություն հաստատվեց նախկին թշնամիների միջև' ինչպես Թուրքիայի և Ավստրալիայի: Պատերազմի միջոցով ատելություն չենք սերմանել, ատելության լեզուն չենք զարգացրել' այդ թվում նաև մեր պատմության դասագրքերում:Սակայն այսօր որոշները պատերազմի այդ ցավերի միջոցով թշնամություն են ի հայտ բերում»: Դավութօղլուն կրկին ստում է...Մնում է Դավութօղլուին նստեցնել ու ստիպողաբար ընթերցել տալ Թուրքիայի պատմության դասագրքերը, որոնք լի են հակահայկականության ու ատելության դրսևորումներով:
Լևոն Հովսեփյան