Մի հետաքրքիր դիտարկում. գնում եմ System of a Down-ի տղաների համերգին' նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ողջ ճանապարհին ամենուր ոստիկաններ են: Մտքովս հետաքրքիր մի բան անցավ: Երևի առաջին անգամ կյանքումս ուրախացա' տեսնելով բազմաթիվ ոստիկանների. չէ? որ բոլորս էլ համոզված ենք, որ մեր աշխարհահռչակ հայրենակիցների համերգին լինել ցանկացողների թիվը անպայմանորեն գերազանցելու է թույլատրելիի սահմանը, իսկ թույլատրելին ինքնին տպավորիչ է' 60 հազար երկրպագու:

 

Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ռոքի սիրահար երիտասարդները հայտնի են իրենց տաքարյուն բնավորությամբ և նմանատիպ բազմաքանակությունը մարդկանց լի է պայթյունավտանգ իրավիճակներով' անկախ համերգի խորագրից: Այնպես որ, կարծում եմ, իրավիճակը լիովին կվերահսկվի իրավապահների կողմից:

 

Արամ Հակոբյան