Հարգելի ընկերներ և գործընկերներ,

 

Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ / 170-ից ավել/, ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ' Թուրքիայից: Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, ինչը նշանակում է' այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան միանալ, իսկ այդպիսի անձանց քանակը քիչ չէ արդեն իսկ այս պահի դրությամբ:

 

ԵԽԽՎ կանոնակարգային պահանջների պահպանմամբ այդ անձինք կմիանան հայտարարության տեքստին: Հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների դատապարտման և ճանաչման անհրաժեշտության մասին ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մասնավորապես:

 


Արփինե Հովհաննիսյան