Ես ուրախ եմ, որ վաղը Բունդեսթագի պատգամավորները' հրավիրված նիստում 1915 թ. դեպքերը շատ հստակ կանվանեն ցեղասպանություն:
20-րդ դարի սարսափելի հանցագործությունների, դաժան պատերազմների, արյունալի սպանդների մի ժամանակաշրջան էր, որը զանգվածային կերպով արտահայտված էր ցավով ու աքսորով: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն այս տարի բոլորում է իր 100-ամյա տարելիցը: Մինչև 1.2 միլիոն հայ մորթվեց այն ժամանակ երիտթուրքերի կառավարության կողմից: Սեփական անցյալի ընդունում և նրա անկեղծ մշակում. Սա դեպի համատեղ ապագա տանող ճանապարհն է:

 

Իրերը ժխտելը չի օգնում, քանզի ինչպես արդեն ասացի ոչ ոք երբեք չի մոռանալու այս հանցագործությունը: Օրեր առաջ Հռոմի պապը' աշխարհի մեկ միլիարդ կաթոլիկների առաջնորդը, շատ պարզ կերպով դատապարտեց հայերի ցեղասպանությունը: Նա խնդրեց թուրքական կառավարությանը մշակել այն: Ինչպես դուք բոլորդ գիտեք , մենք ևս 20-րդ դարում մեծ մեղք ենք մեր վրա վերցրել: Հոլոքոստը բացառիկ հանցագործություն էր ամբողջ մարդկության դեմ: Այն հավերժ և անջնջելի կերպով ամրագրված է մեր երկրի և մեր ժողովրդի պատմության մեջ:

 

Առանց մշակման մենք երբեք չէինք հանդիպի ներման և հաշտեցման այն չափին, ինչը մենք' գերմանացիներս,1945ից սկսած ապրելու իրավունք ունեցանք և իրավունք ունենք: Ես սովորական մեր Գերմանիայի փորձի մասին պատմեցի' երկրոչդ համաշխարհայինի ավարտից հետո, մեզ ներելու հարցում դիմացինի գերբնական ուժ գործադրելու մասին
Ներել և հաշտվել. Դա ուժ է պահանջում, դա նույնքան դժվար է, որքան սեփական մեղքի պատմական մշակումը, միգուցե, դա նույնիսկ ավելի դժվար է:

 

Այդ իսկ պատճառով ես մաղթում եմ ձեզ և մեզ բոլորիս անհրաժեշտ ուժ' այդ ճանապարհը գնալու համար, որպեսզի մեր մայրցամաքը նաև ապագայում մնա խաղաղության մայրցամաք' արտաքին և ներքին խաղաղության, մենք ճանաչենք իրար, հարգենք և գնահատենք:
Այսպես ելույթ ունեցավ Գերմանիայի պատվիրակության անդամ, Գերմանիայի Բուբդեսթագի պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական միություբ- Քրիստոնեա- սոցիալական միություն խմբակցության անդամ Ալբերտ Վայլերը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ:

 


Ռոլանդ Ճռիկյան