Ստորև ներկայացնում եմ Էրզրումի վիլայեթի վալի Թահսին բեյի 1915 թ. հուլիսի 15 ի թվագրությամբ ծածկագիր հեռագիրը, ուր խոսվում է «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի և նրա հետ համագործակցող ժանդարմների կողմից հայերի հանդեպ գործադրված բռնությունների և վայրագությունների մասին:

 

«Ֆայիք անունով մի լեյտենանտ տիրացել է Արաբյանի 4 աղջիկներին, իսկ լեյտենանտ Քյամիլ Էֆենդին հափշտակել է 1863 լիրա գումար, 35 բեռ ապրանք և մեծ քանակությամբ գոհարեղեն: Դրամի հափշտակությունը և կանանց հանդեպ գործադրված բռնությունները չափազանց ամոթալի և քաջության հետ ոչ մի առնչություն չունեցող երևույթներ են: Անհրաժեշտ է այդ վայրագություններին վերջ տալ, հատկապես «Թեշքիլաթ-ը մահսուսե» անվան տակ բոլոր կողմերում թափառող հրոսակներին:
Խարբերդի վալին հաղորդում է, որ բոլոր ճանապարհները լի են կանանց և երեխանների դիկաներով , որոնց չեն հասցնում թաղել:
Լավ կլինի, որ մենք պաշտպանենք մեր անցյալի քաջության նկարագիրը:
Թհասին բեյ 15 հուլիսի, 1915 թ.

Փաստորեն թուրքերի մեջ էլ եղել մարդիք, ովքեր այնուամենայնիվ մարդկային գծեր ունեցել են իրենց մեջ, կամ գոնե իրենց ազնիվ մարդիկ համարելով դատապարտել են կանանց ու երեխանների ջարդը:
Չնայած, հարկավոր է դատապարտել, ոչ թե կանաց և երեխանների ջարդը, այլ ընդհանրապես, Հայ ազգի ցեղասպանությունն ու հայրենազրկումը:

 

Գևորգ Գյուլումյան