Ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանրապետության հրապարակում աննախադեպ համերգային ծրագրով ելույթ կունենա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող System of a Down ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից' Վազգեն Սարգսյան փողոցով' անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

 

Մուտքն անվճար է, բայց սահմանափակ մասնակիցների ընդհանուր թվով: Համերգաշարի վերնագիրն ինքնին խոսուն է, որ միջազգային մամուլը, որ հետաքրքրված է երաժշտության այդ ժանրով, պարբերաբար անդրադառնում է համերգաշարին' դրանով իսկ աշխարհի ուշադրությունը սևեռելով Ցեղասպանության թեմայի վրա:

 

System of a Down խումբը, երբ ստեղծվում էր 1994-ին, չէր ծրագրել դառնալու Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը: Սակայն պատմությունն այս ռոք խմբի կատարումների անքակտելի մասն է կազմում ստեղծման օրվանից: Խմբի բոլոր անդամները հայ են՝ Սերժ Թանկյան, Ջոն Դոլմայան, Տարոն Մալաքյան և Շավո Օբաջյան: Բոլոր չորսն էլ Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների զավակներ են:

 

«Արթնացրեք հոգիները» համերգային շրջագայության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ նման վայրագությունները երբևէ մոռացվեն: Թե՛ Թանկյանը, թե՛ Դոլմայանը պնդում են, որ Ցեղասպանության ժխտումը շարունակում է ձևավորել ամերիկահայկական մշակույթն ու ինքնությունը:

 

Հ.Գ. Համերգին մնաց 1 օր
‪#‎WAKEUPTHESOULS‬ ‪#‎SystemOfADown‬ ‪#‎SOAD‬ ‪#‎Armenia‬ ‪#‎ArmenianGenocide100‬ ‪#‎1915Genocide‬

 

 

Գրիգորյան Ժորա