Էն որ երեխաների հետ գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, երեխաներին ո՞նց են ներկայացնում, թե ինչ է եղել, և ուր են իրենք եկել:
Չէ, լուրջ, երևի ծնողները երեխաներին պատմում են, որ իրենց նման փոքրիկ ու անպաշտպան երեխաներին թուրքերը մորթել են, կամ որ անապատում երեխաներին մայրերն իրենց արյունն էին խմացնում:
Ո՞նց եք դուք բացատրում ձեր երեխաներին, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ:

 

Ես կարծում եմ, որ երեխաներին պետք է հեռու պահել Ցեղասպանության թեմայից, որովհետև մենք չենք կարող նրանց բացատրել, թե ինչ է եղել և ինչու:
Ես կարծում եմ, որ երեխաներին պետք է հեռու պահել Ցեղասպանության թեմայից, կրոնից և առհասարակ այն ամենից, ինչ ծնողները չեն կարող բացատրել երեխային: Ինչ-որ բաներ կան աշխարհում, որոնց իմացությունը տարիք և կյանքի փորձ է պահանջում:

 

Հակառակ դեպքում երեխայի անփորձ ուղեղում այդ ամենն արտատպվում է լոկ արարողակարգային մակարդակում. Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը արարողություն է, եկեղեցի գնալը՝ արարողություն, դասի գնալը՝ արարողություն, ամուսնանալը՝ արարողություն... Այդպես մենք ստեղծում ենք ձևական կամ ծիսական հասարակություն:

 

 

Մովսես Դեմիրճյան