Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Չինաստանի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Դրա համար հիմքեր է ստեղծում այն հանգամանքը, որ Չինաստանի միջազգային ազդեցության աճին զուգահեռ, Չինաստանը մեծացնում է նաև իր հետաքրքրությունը մեր տարածաշրջանում:
Այս առումով կարևոր է նաև Չինաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության ոլորտին վերաբերող համագործակցության ընդլայնումը, որը կարող է դուռ բացել այլ ոլորտներումը գործակցությունը խորացնելու համար:
ՉԺՀ կառավարությունը արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի (Approved Destination Status - ADS) շնորհման մասին: Հիշեցնենք նաև, որ 2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը։
ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկ՝ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ, ինչպիսին ունի նաև Հայաստանը:
Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար օգտվել ընձեռված հնարավորությունից, քանի որ հաշվի առնելով Չինաստանի մարդկային ռեսուրսները և հզոր տնտեսական պոտենցիալը, Հայաստանը կարող է չինական զբոսաշրջությունից մեծ եկամուտներ ակնկալել:
Այնուամենայնիվ, Հայաստանը խնդիր ունի արդյունավետ և պատշաճ կերպով կազմակերպել չինացի զբոսաշրջիկների ընդունումը, ինչը, թերևս մեծ աշխատանք է պահանջում: Հենց այդ նպատակով էլ կառավարությունը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը:
Նարեկ Պողոսյան