Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը: Տոնը, որը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է, նպատակ ունի մարդկանց ուշադրությունը սևեռել մոլորակի խնդիրների ու շրջակա միջավայրի պահպանության վրա: Առաջին անգամ Երկիր մոլորակի օրը նշվել է ԱՄՆ-ում' 1970 թվականին: Այնուհետև, ՄԱԿ-ի կողմից այն հաստատվել է, որպես Երկիր մոլորակի պաշտոնական օր։ 1997-ին ԱՄՆ սենատոր Գեյլորդ Նելսոնը ապրիլի 22-ը հռչակեց որպես Երկիր մոլորակի միջազգային օր: Այդ օրը աշխարհի տարբեր ծայրերում անց են կացվում բնապահպանական մի շարք երթեր, ցույցեր և ակցիաներ։
Օրը նշվում է ավելի քան 192 երկրներում։ Ստեղծվել է նաև Երկրի օրվա ցանց։
Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև)։ Համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ), նշվում է սկսած 2010-ից, ամեն տարի ապրիլի 22-ին:
Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ՛Էսկոտոն հայտարարեց, որ Միջազգային այս օրը նշելով, մենք ընդունում ենք, որ Երկիրը և դրա էկոհամակարգերը մեր տունն են, որոնք ապահովում են մարդու կյանքը։
Հ.Գ. Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում ՝ աշնանը: Այդ համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելն է:
Գրիգորյան Ժորա