Ձեզ եմ ներկայացնում, թե ինչպես է Coca- Cola-ն 65 րոպեում քայքայում մեր օրգանիզմը:
Առաջին 10 րոպեում մեր օրգանիզմին մեծ հարված է հասցնում այդ խմիչքի մեջ պարունակվող շաքարը:
Հաջորդ 20 րոպեներին մեր օրգանիզմը փորձում է դիմադրել շաքարային գերդոզավորումին, տեղի է ունենում ինսուլինի հսկական ներհոսք արյան շրջանառություն, մեր լյարդը այդ շաքարը վեր է ածում ճարպի:
Coca- Cola խմելուց մոտ 40 րոպե անց մեր օրգանիզմն ամբողջությամբ կլանում է խմիչքում պարունակվող կոֆեինը: Աճում է արյան ճնշումը: Մեր ուղեղը արգելափակում է որոշ ռեցեպտորներ:
45-րդ րոպեին ակտվիանում է դոմաֆինը' հորմոն, որը պատասխանատու է ուղեղում հաճույքի կենտրոնների ակտիվացման համար:
Մեկ բաժակ Coca- Cola խմելուց մեկ ժամ անց աղիքներ են արձակվում մագնեզիում, ցինկ, կալցիում, սա խթանում է նյութափոխանակությանը, որը տվյալ դեպքում թուլացնում է մեր ոսկրերը:
65 րոպե անց շաքարի պակաս է զգացվում օրգանիզմում, ինչը հանգեցնում է քնատության և նյարդայնության: Շաքարի ու կոֆեինի պակասից մարդը սկսում է իրեն շատ հոգնած զգալ:
Կանոնավոր Coca Cola խմելը հանգեցնում է բարձր արյան ճնշման և հավելյալ քաշի: Խմիչքում արհեստական քաղցրացուցիչների մեծ քանակությունը ո՛չ միայն ծարավ է առաջացնում, այլև՝ հանգեցնում է նյարդային խանգարումների և դանդաղեցնում մտավոր զարգացումը:
Ամեն անգամ Coca- Cola խմելու միտք ունենալու ժամանակ փոխարենը մի բաժակ ջուր խմեք:
Վրեժ Հովսեփյան