Օբաման կօգտագործի թե չէ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ եզրույթը. մի կողմից ինքը կորցնելու բան չունի և որպես հեռացող նախագահ կարող է լիովին օգտագործել այն ու տալ որակումը, մյուս կողմից արդեն հարց է, թե ամերիկյան բարձրագույն քաղաքական, ֆինանսատնտեսական ու ռազմական ղեկավարությունն ու վերնախավը ինչ ծրագրեր ունեն կապված նոր նախագահի հետ հատկապես թուրքական քաղաքականության հարցում: Ամերիկյան իրականությունն իրականում փի-ար շոուների համալիր է ու ամեն բան պետք է դիտարկել այս տեսանկյունից:
Արման Գրիգորյան