Պետք է վերջապես դուրս գալ մորթված գառան բարդութավորված շրջանակներից և առաջին պլան մղել այն հանգամանքը, որ շատ-շատերը զոհվեցին մինչև վերջին շունչը պայքարելով թշնամու դեմ:
Հատկապես հիշատակման արժանի է այն փաստը, որ ինքնապաշտպանական մարտերին մասնակցել են մեծ թվով պատանիներ:
Օրինակ Շապին-Գարահիսարում 14-ամյա Հայկ Թևեքելյանը, հերոսաբար զոհվելով, կարողանում է ետ մղել թուրքերին և փախուստի մատնել նրանց:

 


Իսկ հարյուր տարի անց, Հայկի հասակակիցների համար չգիտես ինչու ողբի հուզառատ երեկոներ են կազմակերպում:
Նրանք չեն զոհվել, որ մենք ողբանք, այլ՝ պայքարենք հանուն Հայաստանի:

 

 

Կարպիս Փաշոյան