Վաղը իր հերթական նիստում կառավարությունը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները:
Համապատասխան դիմումը Կ. Գուլոյանը գրել է ապրիլի 1- ին, իսկ ապրիլի 2- ին կառավարության որոշմամբ նշանակվել Կոտայքի մարզպետ: Այնուհետև, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26- րդ հոդվածի համաձայն, համայնքի ավագանու անդամները կազմել են համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն, որը և Կոտայքի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Կառավարության վաղվա նիստի որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40- օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Աբովյանի քաղաքային համայնքի ընտրատարածքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Տիգրանուհի Դավթյան