Մի տեսակ վստահություն ունեմ, որ նույնիսկ եթե ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչեն Ցեղասպանությունը, ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը բանաձևեր ընդունեն, ԱՄՆ դատարանը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վճիռներ կայացնի, ԱՄՆ-ում գործող անխտիր բոլոր ԶԼՄ-ները օգտագործեն Armenian Genocide բառերը, շարքային ամերիկացիները համընդհանուր հռչակագիր ընդունեն Ցեղասպանության վերաբերյալ, միևնույնն է։ ԱՄՆ ֆեդերալ իշխանությունը՝ ԱՄՆ ոչ մի գործող նախագահ, պետ քարտուղար և Պենտագոնի ղեկավար, երբեք ու երբեք չեն արտասանի Armenian Genocide բառերը։ Ավելին, կարծում եմ Թուրքիան ավելի շուտ կհասնի ճանաչման փաստին քան ԱՄՆ որևէ գործող նախագահ։ Նույնիսկ էթնիկ թուրքերով գերբնակեցված Գերմանիան շատ ավելի խիզախ կգտնվի այս հարցում, քան ԱՄՆ ֆեդերալ իշխանությունները։
«Leader of the free world»։ Այսպես են իրենց նախագահներին կոչում շարքային ամերիկացիները։ Մի փոքր կխմբագրեմ ընդունված տերմինով։ Partially free leader of the free world.
Հավանաբար շատ շուտով մեր պահանջատիրության երկրորդ ուղղությունը դառնալու է հենց ԱՄՆ ֆեդերալ իշխանությունը։
Մնաց 3 օր։ Աստված տա սխալվեմ, բայց կարծես Աստված չի տալու։
Սուրեն Սարգսյան