Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»:
«Բանաձևում նշվում է նաեւ Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան և Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,- ասել է Պետո Դեմիրճյանը:
Նա հավելել է, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պետո Դեմիրճյանի խոսքով՝ ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երևանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը:
Մեդիամաքս
Հ.Գ. Հուսամ մինչ ապրիլի 24-ը Ավստրիայի օրինակին մի քանի երկրներ կհետևեն:
Գրիգորյան Ժորա