Կարծում եմ բոլորը կցանկանային լինել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պես ունիկալ անձնավորություն: Ինչու՞մ է կայանում նրա ունիկալությունը: Մասնավորապես, նախորդ տարվա սկզբին նա ուներ 5 մլն դրամ և 15 հազ. դոլար, իսկ տարեվերջին՝ 4 մլն դրամ և 14 հազ. դոլար: Փաստացի մեկ տարվա ընթացքում նա ծախսել է մեկ միլիոն դրամ և հազար դոլար: Բայց տեսեք ահա, թե ինչ է կարողացել անել նա այդ գումարով:
Անվանենք այն Բալասանյանի բանաձև: Բալասանյանը կարողանում է ծախսել մի քանի անգամ ավել գումար, քան հայտարարագրել է:
Առաջին հերթին վերջին շրջանում իր բիզնեսի որոշ մասը տեղափոխել է Վրաստան, կարողացել է սեփականաշնորհել Սև բերդ ամրոցը, որի մեջ ներառել է նոր ռեստորաններ և զվարճանքի կենտրոններ: Օրվա հացով ապրող քաղաքապետը ոչ մի եկամուտ չունի իր «Գյումրի գարեջուր» ընկերությունից:
Եկամուտներ չի ստանում նաև Երևանում, Ջավախքում, Բաթումիում, Մոսկվայում ունեցած իր բիզնեսից:
Ունենալով այսքան բիզնես, Բալասանյանը տարեվերջին ոչ թե ավելացրել, այլ մի բան էլ ավել՝ պակասեցրել է այն: Շտապ պետք է բացել հաշվեհամար՝ օդով և օրվա հացով ապրող քաղաքապետին օգնելու համար:
Արմեն Վարդանյան