Գոռ ջան առանց սոցցանցի քո հանդեպ հետաքրքրությունը կիսով չափ կնվազի: Կարգին դերասան, Ֆուլ Հաուսի սիրված դեմքերից Գոռ Հակոբյանը որոշել է հեռանալ սոցցանցերից ու որպես հիմնավորում նա գրել է, որ այս սոցցանցը խլել է իր ժամանակը, Դարձել է մանկապատանեկան ինքնահաստատման վիրտուալ զոնա... և այլն...:

 

Էս մեր աստղերը իմ արև դեմք են, այ քո հոգին ղուրբան էս սոց ցանցնա, որ քեզ "առաջա բրդում", սրա շնորհիվ է հիմնականում, որ մարդիկ կարողանում են քո մասին ինֆորմացիա իմանան: Սոց ցանցից հրաժարվելը նույնն է, որ ասես ես շարունակում եմ ֆուլ հաուսում դերասան մնալ, բայց որոշակի ժամանակով դեմքս փակ եմ խաղալու, ինչքան կարում եք հիմա կարոտներդ առեք:

 

Ախր նույն Գոռը մոռանում է, որ Սոց Ցանցի միջոցով իրա յութուբյան ու Անտիվիրուսական տեսանյութերը հասանելի էր դառնում մարդկանց ու դրա շնորհիվ նա դարձավ այն ինչ հիմա կա, Սոցցանցի միջոցով նա կարողացավ Գյումրու զարհուրելի դեպքերի մասին իր կարծիքը հայտնել, Սոց Ցանցի միջոցով մենք իմացանք, որ ինքը հեսա Ֆուլ Հաուսում կխաղա, Սոց Ցանցի միջոցով մենք իմացանք, որ նա բողոքում է իշխանության կողմից իրականացված այս կամ այն գործողությունների մասին.... ու սենց շարունակ...
Ու էսքանից հետո, Գոռը, որպես հանրային մարդ, ոնց պետք է իր լսարանին ու ֆանատներին հասցնի իր խոսքը՞՞՞ Լրատվականներում հարցազրույց տալով՞՞՞ Ախր էտ նույն լրատվականներն էլ են էտ նույն հարցազրույցը իր ասաց անլուրջ սոցցանցի միջոցով "ֆռցնելու":

 

 

Անկախ Հայաստան