Իրականում անմոռուկների օգտագործման դեմ էս ալիքի իմաստը ես այդպես էլ չհասկացա: Ինչ կապ ունի անմոռուկը ինչի վրա են փակցնում մարդիկ, կամ ինչ կապ ունի անմոռուկով ինչ են սարքում: Դա ամեն մեկի գործն է: Այնպես, ինչպես սգալը: Ով կարող է քննադատել մարդուն, թե ինչպես է սգում, լացելով, լուռ, ժպտալով, թե ոնց:

 

 

Ուրիշ բան, որ երբեմն կարող ես հանդիպել անճաշակ դրսեւորումների: Բա ինչ եք ուզում հո միաբջիջ ինֆուզորիա չենք, մարդիկ տարբեր են, ճաշակները' նույնպես: Իսկ անմոռուկը ուզենք, թե ոչ Հայոց ցեղասպանության խորհրդանիշն է' այդպես է ստացվել: Բա էլ ինչի? համար են սիմվոլները:

 

 

Զոհրաբ Հարոյան