Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ իրապես ամենանշանավոր ինքնապաշտպանական մարտը' դա Վանի 27-օրյա հերոսամարտն էր, որի ընթացքում քաղաքի Հայությունը, իրենից 10 անգամ գերազանցող թշնամուն, կատաղի և անզիջում դիմադրություն ցույց տվեց' ցուցաբերելով մեծագույն կազմակերպվածություն և խիզախություն: Հերոսաբար կռվում էին բոլորը' տղամարդիկ, կանայք, երեխաները... Մի կողմ դրվեցին ամեն տեսակ կուսակցական տարաձայնությունները, և Հայերը դարձան մի հզոր բռունցք, որի հարվածներին թուրքական կանոնավոր զորքերը և անկանոն խաժամուժը անկարող էին դիմակայել:

 


Ահա, թե ինչ է գրում թուրքական բանակում կռված վենեսուելացի սպա Ռաֆայել դը Նոգալեսը. «Հազվադեպ եմ տեսել այնպիսի կատաղի կռիվ, ինչպիսին' Վանի պաշարումն էր.. Այստեղ ոչ ոք չէր խնդրում իրեն խնայել և ոչ ոք չէր խնայում ուրիշներին...Հայերը հուսահատորեն կռվում էին բոցավառվող տների ավերակներում' մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի համար...»:

 

 

 


Լևոն Ստեփանյան