Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի աղոթքի ժամանակ օգտագործելու է ցեղասպանություն բառը: Սա ձեռքբերում է, որին սպասել ենք բավականին երկար: Եթե Գերմանիայի պես հզոր երկիրը օգտագործի «Ցեղասպանություն» բառը, ապա կարելի է կանխորոշել, որ նրա օրինակին կհետևեն շատերը:

 

Իսկ մենք չպետք է մոռանանք, որ Գերմայնան ընդունեց հրյաների դեմ Հիտլերի կողմից կատարված անմարդկայնի գործողությունները: Գերմանիան ոչ միայն ընդունեցին այլև մինչ օրս փոխհատուցում են հրյաներին ինչպես իրավահաջորդ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դաշնային կառավարությունն արդեն համաձայն են 1915թ. հայոց ջարդերը ցեղասպանություն անվանել։ Միթե՞ իշխող կոալիցիան որոշել է հաշվի չառնել Թուրքիայի ճնշումը։ Միթե՞ սա մարտահրավեր է Թուրքիային, թե՞ արդարությունն է վերականգնվում: Կապրենք կտեսնենք…

 

 

Ռեգինա Ամատունի